ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.12.2020

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

     «Ես անկողնուց ինքնուրույն դեռ չեմ կարողանում տեղաշարժվել, բայց սայլակին նստած՝ հարդարում եմ անկողինս: Շատերը քայլում են, բայց իրենց անկողինը չեն հարդարում իրենց հետևից»
Սրանք զինվորական հաշմանդամ Հենրիկ Նիկողոսյանի խոսքերն են..

     Հայրենիքի համար կյանքը չխնայած մեր տղաներին հնարավորինս շուտ լիարժեք կյանքի վերադարձած տեսնելու հույսով և վստահությամբ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցների կողմից տարեվերջին հանգանակված 4.7 մլն. դրամն ուղղվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորների և զինվորական հաշմանդամների վերականգնողական խնդիրների լուծմանը:
     Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողների թիվն անհամեմատ մեծացել է և անհրաժեշտություն կա ընդլայնել կենտրոնի տարածքն ու կարողությունները:
     Կոմիտեի աշխատակիցներն այսօր կենտրոն կատարած այցի ընթացքում փոխանցել են Կոմիտեի պատրաստակամությունը՝ իրավասությունների և մասնագիտական ներուժի շրջանակներում աջակցել այս հարցերի կանոնակարգմանը:

     Հավերժ փառք մեր ընկած և ողջ հերոսներին