30.12.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչությունը» տեղեկացնում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչությունը» տեղեկացնում է, որ 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ և պատվիրատվությամբ մշակվել և հաստատվել են հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերը և ուղեցույցները.
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրաման «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին»,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N98-Ն հրաման «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրաման «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28–ի N103-Ն հրաման «ՀՀՇՆ 40-01.02- 2020 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին»:
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N104-Ն հրաման ՀՀՇՆ 53-01-2020 «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին»,
- Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը:
Մշակման, քննարկման և հաստատման փուլում են գտնվում`
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Հայնախագիծ» ԲԲԸ միջև՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի մշակման N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-20/2 պայմանագիրը:
- «ՀՀՇՆ 52-01-«Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը:
- «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը:
- «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը:
- «Նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ոլորտում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և իրավական այլ ակտերի արդիականացմանը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության իրավակարգավորումների հնարավոր պարզեցման գործընթացներին:
Միաժամանակ՝ մի շարք նորմատիվ փաստաթղթերի լրամշակման շրջանակներում՝ Կոմիտեի կողմից սահմանվել են պարտադիր պահանջներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերում նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների նախագծման, կառուցման, նորոգման, շահագործման, դրանցում քաղաքացիական պաշտպանության կառույցների սենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) տեղակայման (ներկառուցման) մասով, դրանց ճարտարապետահատակագծային և նախագծային առաջադրանքներում: Լրացուցիչ պարտադիր պահանջներ են սահմանվել նաև հաշմանդամություն , այդ թվում հենաշարժային համակարգի խախտումներ ունեցող անձանց համար շենքերի և դրանցում ներկառուցվող նկուղային կամ որմնախարսխային (ապաստարանների կամ թաքստոցների) հարկերի շահագործման մատչելիությունն ապահովելու նպատակով:
Նախաձեռնությունները կրում են շարունակական բնույթ, որոնք հաջորդաբար կյանքի կկոչվեն նաև 2021թվականի ընթացքում: