ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.12.2020

Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին

        «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն այսուհետ սեփականատերերի կողմից օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարները կատարվելու են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով:
       Բացվող բանկային հաշիվը սեփականատերերի կողմից կատարվող վճարների, ինչպես նաև տվյալ շենքի պահպանմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների դիմաց կատարվող ծախսերի սպասարկման հաշիվ է, որի վարման կարգը սահմանվել է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2078-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148388):
       Մասնավորապես, կարգավորվել են այդ հաշվի բացման և փակման ընթացակարգը, մուտքերի և ելքերի ուղղությունները, հաշվի վրա առկա միջոցների վերաբերյալ տեղեկություն ստանալու, այդ միջոցները վերաբաշխելու և առնչվող այլ հարցերի հետ կապված դրույթներ:
      Որոշմամբ նախատեսվել է նաև շենքի պահպանման և կառավարման հետ կապված անկանխատեսելի ծախսերը, մասնավորապես, վթարները կանխելու և վերացնելու, անհետաձգելի նորոգումների և այլ աշխատանքների իրականացման համար պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորություն:
       Ընդունված օրենքների և որոշման դրույթները տարածվելու են բազմաբնակարան շենքի կառավարման բոլոր ձևերի վրա: