ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.12.2020

Ալ․Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադրման 30-ամյակին նվիրված ուղերձ

Այս տարի լրացավ բոլորիս կողմից հայտնի և սիրված ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի (ներկայումս ԱլԹամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ) հիմնադրման 30 ամյակը։

          Տարվա սկզբից դեռևս թանգարանում նախատեսվում էին մի շարք միջոցառումներ, սակայն Covid-19 համավարակով և Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված միջոցառումների որոշ մասը հետաձգվեցին:
          ՀՀ քաղաքաշինության նախարարության Հայ ճարտարապետության ազգային թանգարանը ստեղծվել է 1990թվականի հունվարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1988թվականի հունվարի 25-ի թիվ  89  որոշման համաձայն: Հայաստանի Հանրապետության Կառավարության N1403-Ն որոշմամբ 2002 թվականի օգոստոսի 15-ին այն վերակազմավորվել է «ճարտարապետության  ազգային  թանգարան-ինստիտուտ» ոչ  առևտրային  պետական  կազմակերպության: 2016թվականի մարտի 31-ի N350–Ն որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  միացվել է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» վերոհիշյալ կազմակերպությանը և ստացել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն անվանումը:
         «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը» մշակութային կարևոր կառույց է, որը 1996թվականից գործում է N3 Կառավարական տան առաջին հարկում և որտեղ կարելի է ծանոթանալ հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, 20-րդ դարի հայ մեծանուն ճարտարապետների ստեղծագործություններին, ժամանակակից ճարտարապետների գործերին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեությանը, մասնակցել թանգարանի կողմից կազմակերպվող բազմաթիվ ցուցահանդեսներին, գիտաժողովներին, վարպետաց դասերին, կրթական ծրագրերին, քննարկումներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին: Թանգարանի աշխատակիցները զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, պարբերաբար հրատարակվում են հայկական ճարտարապետությանը նվիրված գիտական հոդվածներ և մենագրություններ:

Թանգարանի արխիվը մշատպես հարստանում է շատ արժեքավոր նորանոր նյութերով: Թանգարանի ֆոնդարանում պահպանվում են ավելի քան 6830 հազար անուն արխիվային նյութեր, իսկ գրադարանում` 2800 անուն գրականություն:

Թանգարան-ինստիտուտի տնօրեններն են եղել ոլորտի նվիրյալներ Աշոտ Գրիգորյանը (հիմնադիր-տնօրեն), Անուշ Տեր-Մինասյանը, Ռուբեն Արևշատյանը, և թանգարանի ներկայիս տնօրենն է Մարկ Գրիգորյանը:

Հատուկ դրվատանքի խոսքերի է արժանի թանգարանի աշխատակազմը, որտեղ ներգրավված են որակյալ մասնագիտական ունակություններով օժտված փորձառու մարդիկ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն բարձր է գնահատում այս տարիների ընթացքում ողջ անձնակազմի նվիրումով աշխատանքը և ակտիվ գործունեությունը: