ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.12.2020

ՀՀ քաղաքաշնության կոմիտեի նախագահի 2020 թ. նոյեմբերի 26-ի N 92-Ն հրամանը ուժի մեջ կմտնի հունվարի 3-ից

     ՀՀ քաղաքաշնության կոմիտեի նախագահի 2020 թ. նոյեմբերի 26-ի N 92-Ն հրամանով հաստատվել է «Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար որակավորման քննությունների անցկացման կարգը և ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների որակավորման քննությունների ծրագրերը»։
     Հարկ է նշել, որ վերոնշյալ փաթեթը անցել է մշակման, քննարկումների երկարատև գործընթաց, որում ներգրավված են եղել Հայաստանի ճարտարապետների պալատի, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, մասնագիտական հանրության և քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։
     Վերջնական տարբերակում ներառվել են քննությունների անցկացման կարգը և յուրաքանչյուր մասնագիտական ոլորտին առնչվող ծրագրային հարցաշարերը, որոնցում ամփոփված են տվյալ հավակնորդի աշխատանքային գործունեության իրականացման համար պահանջվող որակավորումն ապահովող մասնագիտական գիտելիքների շրջանակը։
     Համակարգչային կարգավորմամբ իրականացվող գործընթացը լիովին բացառում է մարդկային գործոնը և առավել անկողմնակալ գնահատում հավակնորդի գիտելիքները ինչպես մասնագիտական գործնական պատրաստվածության, այնպես էլ նորմատիվ–իրավական դաշտի իմացության առումով։
     Քննական ծրագրի հարցերի շրջանակին համապատասխան` փաթեթում ներառված է նաև մասնագիտական գրականության ցանկը:
     «Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար որակավորման քննությունների անցկացման կարգը և ճարտարապետների, ճարտարագետ-կոնստրուկտորների որակավորման քննությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148560