ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.12.2020

Տեղեկատվություն ք. Երևան Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանության վերաբերյալ

      Տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) պաշտոնական կայքէջում՝ www.minurban.am, հետևյալ հղումով՝ http://minurban.am/lows/files/99.pdf, ինչպես նաև www.charagayt.am կայքում հրապարակվել է Կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 99-Ա հրամանը:
     Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների առցանց եղանակով իրականացվող վիճակահանությունը կմեկնարկի 2020 թվականի դեկտեմբերի      26-ից՝ յուրաքանչյուր օր, ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, ՀՀ Կառավարական տուն 3 շենքի 4-րդ հարկում: Վիճահանությունը կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև սահմանված թվով 200-րդ բնակարանի խաղարկությունը:
     Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բնակարանների վիճակահանության հերթականությունը կանխորոշված չէ և այն ընտրվելու է Սերվերի Ծրագրի կողմից ինքնուրույն: Հետևաբար, հավակնորդը ինքնաբերաբար մասնակցում է համակարգում ամրագրված՝ իր ընտրած բնակարանների վիճակահանությանը:
     Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ սույն հրամանով հավակնորդ ծառայողների կողմից մինչև վիճակահանության կազմակերպումը հավակնորդների ցուցակից դուրս գալու և 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի հետվերադարձի մասին գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի դեկտեմբերի 24-ը ժամը 18:00: Եթե Հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվում, ապա վերջինս ինքնաբերաբար մասնակցում է համակարգում ամրագրված՝ իր ընտրած բնակարանների վիճակահանությանը:
     Վիճակահանության ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/qaghshin/ և charagayt.am էջում:
     Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով` (+374 11) 621776, (+374 11) 621714