Վեբինար` «Կայուն բնակարանային տնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով
Այսօր Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ, կազմակերպվել էր «Կայուն բնակարանային տնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով վեբինար:
Վեբինարի ժամանակ ներկայացվել են Հայաստանի բնակարանային տնտեսության, շենքերի էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ միջազգային և տեղական փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, զարգացման հնարավորությունները:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: