ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.12.2020

Հանդիպում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի հետ

     2020թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող՝ Արմեն Ղուլարյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Աբբաս Բադախշան Զոհուրի հետ:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքը` քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները:
      Կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև սեյսմակայուն  շինարարաության, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստթղթերի մշակման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ:
      Կոմիտեի ղեկավարը անդրադարձել է Իրան-Հայաստան բարեկամական ջերմ հարաբերություններին` վստահություն հայտնելով,  որ խարսխված լինելով երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, դրանք էլ առավել  կամրապնդվեն ու կխորանան:  
      Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխադարձ գոհունակություն են հայտնել  կառուցողական զրույցի համար և պատրաստկամություն իրենց լիազորությունների շրջանակներում անել հնարավորը քաղաքաշինության ոլորտում համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու համար՝ առաջիկա աշխատանքներում ներդնելով փորձի փոխանակման և ուսուցողական երկուստեք այցերի ձևաչափը: