09.12.2020
Այցելություն Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Այգեպար գյուղեր
ՀՀ քաղաքաշինության պետական գերատեսչական մարմնի ղեկավարը և ոլորտի հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերի 6-ին այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գոտի` ծանոթանալու արդեն իսկ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Ուսումնասիրվել են սահմանամերձ Չինարի գյուղում, պետական բյուջեի միջոցներով կառուցվող բնակելի տան շինարարական աշխատանքների ընթացքը (կապալառու` «Օստշին» ընկերություն, ղեկավար` Ռոբերտ Օխանյան):
Այնուհետև պատվիրակությունն այցելել է սահմանամերձ Այգեպար գյուղ, որտեղ Հայաստանի Շինարարների միության անդամ կազմակերպությունների միջոցներով և աջակցությամբ իրականացվում են ապաստ արանի կառուցման աշխատանքները (կապալառու՝ «Խաչմիշշին» ընկերություն, ղեկավար՝ Միշա Համզյան), որի նախագիծը մշակել է միության անդամ «Հայնախագիծ» ընկերությունը:
Շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջացած որոշ հարցեր և առաջարկվել առավել արդյունավետ լուծումներ: Հաշվի առնելով կառուցվող օբյեկտների առանձնահատկությունները` յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:
Պատվիրակության կազմում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի, միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանի հետ միասին Տավուշի մարզի սահմանամերձ գոտի են մեկնել նաև միության անդամներ «Կոմֆորտ Ռ և Վ» ընկերության նախագահ Ռուբեն Շահմուրադյանը և «Արս-Շիլ» ընկերության նախագահ Արսեն Ղահրամանյանը: