ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.11.2020

Հանդիպում Արմեն Ղուլարյանի և Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի միջև

     Օրերս Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Արմեն Ղուլարյանի և Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի միջև: Կարևորելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքները վերացնելու և վերականգնողական աշխատանքներն օր առաջ մեկնարկելու անհրաժեշտությունը` կողմերը անդրադարձել են ավերվածությունների չափերին և քննարկել ծրագրվող աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Քննարկվել են բնակիչների կենսական պայմանների ապահովման ուղղությամբ անհետաձգելի` առաջնահերթ աշխատանքների շրջանակները: Մշակվել են հասցված վնասների, վերականգնողական աշխատանքների իրականացման համար պահանջվող նյութական և ֆինանսական միջոցների (բնակելի, հասարակական, արտադրական, կոմունալ, էներգետիկ, պատմության և մշակութային հուշարձանների, փողոցների, ինժեներական ենթակառուցվածքների և այլ օբյեկտների) հաշվառման համար անհրաժեշտ ձևաչափեր, որոնք պետք է լրացվեն տեղում՝ մասնագիտական խմբերի կողմից:
     Հարկ է նշել, որ նշված աշխատանքները մեկնարկել էին դեռևս պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում` Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի Արցախ այցելության ժամանակ, երբ Արամ Սարգսյանի հետ միասին Ստեփանակերտում ուսումնասիրել էին հնարավոր հետևանքների հաշվառման և դրանց վերացման ուղությամբ կատարվելիք անհրաժեշտ աշխատանքները և կազմել առաջին անհրաժեշտության շինանյութերի և պատրաստվածքների ցանկը:
     Ներկայումս ԱՀ քաղաքաշինության նախարարության տեղեկացմամբ աշխատանքները ընթացքի մեջ են, իսկ առաջիկայում՝ հաշվառված կարիքների հիման վրա, այդ աշխատանքներին կներգրավվեն նաև Քաղաքաշինության կոմիտեի կողմից ձևավորվող մասնագիտական խմբերը: