ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.03.2013

Արագածոտնում քննարկվեցին անօթեւանների բնակապահավման հարցերը

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել  Թադեւոսյանի գլխավորությամբ  մարտի 22-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում անցկացվեց աղետի գոտում  պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների  հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Նախարար Սամվել Թադեւոսյանը գյուղական համայնքների ղեկավարներին եւ տեղի բնակչությանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված բնակարանաշինության եւ շահառուների ճանաչման գործընթացը: Այնուհետեւ, դիմելով ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանող ընտանիքներին պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն  ամենատարբեր ծրագրեր է մշակում սոցիալապես անապահով խավի բնակապահովման ուղղությամբ` մասնավորապես նշվեց սոցիալական բնակարան ծրագրի մասին: Ի դեպ, Ծաղկահովիտ համայնքում կառուցվող շենքից` նախարարի առաջարկով բնակարաններ կտրվեն նաեւ սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ում փաստաթղթերը չեն համապատասխանում  երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած պետական աջակցության  բնակապահովման ծրագրի չափորոշիչներին: