ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.11.2020

Ցավակցական

Քաղաքաշինության կոմիտեն խորը ցավով տեղեկացավ, որ կյանքից հեռացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնական գործընթացի բազմափորձ կազմակերպիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանը:
Արկադի Բարխուդարյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է նյութերի դիմադրության ամբիոնում, այնուհետև ԵրՊի (հետագայում՝ ՃՇՀԱՀ) հիդրավլիկայի ամբիոնում որպես ամբիոնի վարիչ: 90-ականների սկզբին ստանձնել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
Ա. Մ. Բարխուդարյանն արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումների:
Քաղաքաշինության կոմիտեն խորին ցավակցություն է հայտնում հարգարժան պրոֆեսորի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին: