ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.10.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի ուղերձը

      

         Հարգելի գործընկերներ,

    Միանալով ՀՀ վարչապետի կոչին՝ դիմում եմ Քաղաքաշինության կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
    Ազգի համար վճռորոշ այս ժամանակահատվածում առավել քան երբևէ մենք պետք է լինենք միասնական և համախմբված:
     Մեր օջախներն ու ընտանիքները, մեր երեխաների ապագան մեր պաշտպանության կարիքն ունեն:
     Դիմում եմ նաև քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպություններին, մասնագիտական հանրությանը, իմ բոլոր ընկերներին, եղբայրներին, որդիներին՝ առաջարկելով ձևավորել կամավորական ջոկատներ և մեր գոյության ու ինքնության այս պատերազմը հասցնել հաղթական ավարտին:
     Այս պայքարում մենք պետք ենք և´ որպես զինվոր, և´ որպես ճարտարապետ ու շինարար:
     Հանուն միասնական Հայրենիքի, հանուն միասնական Հաղթանակի՝ մենք երկմտելու և հապաղելու իրավունք չունենք: Եվ ուրեմն ի զեն և ի գործ՝ մինչև հաղթական ավարտ:

         Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
         Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
         Փա՛ռք Հայոց բանակին