ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.10.2020

Թշնամին չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը

ՀՀ Քաղաքաշինության կոմիտե.
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
   
    Թուրքիայի անմիջական միջամտությամբ Ադրբեջանի կողմից  սանձազերծած պատերազմի պատճառով Արցախում մահանում են մարդիկ։ Երիտասարդ տղաներ, զինվորներ, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցնում են թշնամուն: Կանայք ու երեխաներ, որոնց կյանքը խլում են արգելված ռումբերը, որ թափվում են Արցախի քաղաքների և գյուղերի վրա։ Մարդկային կորուստներն անդառնալի են։
    Այս պատերազմում Ադրբեջանը նպատակ է դրել նաև ոչնչացնելու ճարտարապետական  և պատմական արժեք ունեցող կոթողներ։ Հակառակորդը թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող շինությունները՝ ըստ երևույթին կարծելով, թե կարող է ոչնչացնել Արցախի իրական պատմությունը։
    Այսօր արդեն վնասված է Շուշիի սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին՝ կրկնակի հրթիռակոծությունից։ Այս պահին անասելի վնասներ են կրել Հադրութ, Մարտակերտ ու Մարտունի քաղաքների պատմական թաղամասերը, Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասար եկեղեցին։ Վտանգված է Տող գյուղում գտնվող Մելիք Եգանի տունը (XVIII դարի 1-ին կեսին Դիզակի Մելիք Եգանը կարևոր դեր է կատարել հայաբնակ տարածքների ազատագրման և ինքնավարության վերականգնման (Խամսայի մելիքություններ) պայքարում)։
    Մենք կոչ ենք անում քաղաքաշինության ոլորտում կոմիտեի հետ համագործակցող բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ICOMOS-ին և ICOM-ին միանալ պայքարին, գործադրել ամեն հնարավոր ջանք՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ նրա ստեղծագործ մտքի և արարող ձեռքի շնորհիվ կերտված պատմամշակութային ու ճարտարապետական արժեքների ու ազգային ինքնության դեմ։

    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ