ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.10.2020

Շնորհավորական խոսք Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի շնորհավորական խոսքը. 

    Այսօր Ճարտարապետի միջազգային օրն է:
    Հայաստանի ճարտարապետների պալատի հարգարժան նախագահ Մկրտիչ Մինասյան, վաստակաշատ ու երիտասարդ ճարտարապետներ, ոլորտի նվիրյալներ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:
    Ճարտարապետությունն ավելին է, քան պարզապես մասնագիտություն, այն կենսակերպ է և որոշում՝ թողնելու ձեռագիր ոչ միայն անհատների կյանքում, այլև հասարակության, ժողովուրդների համար և պատմության մեջ: Ճարտարապետներն են, որ հեղինակն են մեր հին ու նոր շինությունների, կառույցների, որոնցով հպարտանում ենք, որոնք մեր երկրի ու ազգային ինքնության դեմքն են:
    Ցանկանում եմ, որ Ձեր հանճարեղ մտահղացումներն անպայմանորեն կյանքի կոչվեն, խաղաղ երկնքի տակ կառուցվեն կանաչ քաղաքներ, ենթակառուցվածքներ, աշտարակներ, կամուրջներ: Աշխարհը Ձեզնից նոր հրաշալիքներ է սպասում:
    Հարգարժան բարեկամներ, գործընկերներ, վստահ եմ, որ հայկական ժամանակակից ճարտարապետության վերելքը դեռևս առջևում է, և այսօր էլ գործադրվող ջանքերն ու քաղաքաշինության բնագավառում իրականացվող բարեփոխումները նշանալի դեր կունենան այդ ուղղությամբ անհրաժեշտ բոլոր նախապայմանները ստեղծելու, դարերից եկող մեր արժեքավոր ավանդույթները պահպանելու համար:
    Վստահ եմ, որ այսօրվա մեր ազատության քաջարի մարտիկների և նրանց շարքերը համալրած բազմաթիվ ճարտարապետների սխրանքներին հաջորդելու են Ձեր մնայուն ստեղծագործությունները՝ նոր քաղաքները, շենքերն ու շինությունները, որպես Հայաստանի, Արցախի ինքնության հավաստագրեր: