ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.03.2013

Ավարտվում է անօթևաններին ծրագրի շահառու ճանաչելու գործընթացը

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել  Թադեւոսյանի գլխավորությամբ  մարտի 13-ին եւ 15-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների  հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստերը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաեւ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական համայնքների ղեկավարները:
Նիստերի ընթացքում քննարկման արդյունքներով ծրագրի շահառու ճանաչվեց 92 ընտանիք: Հիշեցնենք, որ  վերոնշյալ ծրագիրն ավարտման փուլում է եւ հանձնաժողովականները այս եւ առաջիկա նիստերում քննարկում են հերթացուցակներում ընդգրկված անօթեւաններին որպես ծրագրի շահառու ճանաչելու վերջին փաստաթղթերը:
Քննարկումների արդյունքում Լոռու  մարզից շահառու ճանաչվեց 27 ընտանիք, որոնցից 22-ը գյուղական բնակավայրերից, իսկ 5 ընտանիք Սպիտակ քաղաքից: Ընդ որում Սպիտակ քաղաքից շահառու ճանաչված 2 ընտանիքներ  (Վովա Գասպարյանի եւ Արմեն Ղոչիկյանի) բնակարան ստանալու իրենց իրավունքը վերականգնել են դատական կարգով:
  Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված 65 ընտանիք ճանաչվեց շահառու, որոնցից՝ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում՝ 24 եւ Ծաղկահովիտ համայնքում՝ 2,  Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում՝ 32 եւ Ախուրյան համայնքում՝ 7 ընտանիքներ: