02.10.2020
Համազգային դրամահավաք-արշավին է միացել Քաղաքաշինության կոմիտեն
«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցների կողմից նվիրաբերվել է 1.200.000 դրամ:
Կոմիտեն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Արցախի քաղաքաշինության նախարարությանը` միասին օր առաջ լծվելու հակամարտության հետևանքների վերացմանն ու Արցախի շենացմանը:
Փառք ու պատիվ այս օրերին առաջնագծում մարտնչող և հաղթական Արցախի նոր պատմությունը խիզախորեն կերտող մեր զինվորներին, խոնարհում թիկունքում Հայրենիքն իրենց ուսերին կրող յուրաքանչյուրին:
Կեցցե՛ Հայոց բանակը
Կեցցե՛ Հայ ժողովուրդը
Հաղթելու ենք