ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.03.2013

ՀՀ կառավարությունը հաստատել է «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
        Ի թիվս, այլ հարցերի` ՀՀ կառավարությունը հաստատել է «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։ ՀՀ վարչապետը կարեւորել է այս փաստաթուղթը, որը ներառում է խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր սկզբունքային դրույթները։ Շեշտելով հայեցակարգը զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը Տիգրան Սարգսյանը հավելել է.- «Սա մեր նախընտրական խոստումներից է, կարեւորագույն հարց է, որը մշտապես գտնվում է երեւանցիների ուշադրության կենտրոնում»։
Նախ կառավարության նիստում, ապա ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով հայեցակարգը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ընդգծեց. «Հայեցակարգով առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ` հնարավոր դարձնելով նշված տարածական գոտուն բնորոշ առանձնահատուկ պայմանների սահմանումը, ինչը ներկայանում է որպես օբյեկտիվ անհրաժեշտություն»: Տիկին Ալավերդյանի բնորոշմամբ` կյանքը ցույց է տվել, որ գործող օրենսդրական նորմերը եւ Երեւանի համար ընդհանուր հիմունքներով մշակված ու ներկայումս գործող քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերը ի զորու չեն լիարժեքորեն կարգավորելու մայրաքաղաքի կենտրոնի կառաուցապատումը:
         Հայեցակարգով որդեգրված սկզբունքների հիմքում «Փոքր կենտրոնի» առանձնահատկություններից բխող հստակ եւ անհրաժեշտ մանրամասնությամբ ձեւակերպված օրենսդրական եւ քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերով ամրագրվող նորմերի սահմանումն է եւ հաստատվելուց հետո` դրանց անվերապահ կատարումը:
Գործադիրը հաստատել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում ու պարզեցվում են նշված տարածքներում կառուցապատման գործառույթները, հավանություն տվել ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաեւ քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովելու հայեցակարգին եւ դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։