14.08.2020
Շնորհավորական ուղերձ Գուրգեն Մուշեղյանի տարեդարձի առթիվ
Այսօր ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի ծննդյան տարեդարձն է։
Հարգարժան պարոն Մուշեղյան,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ շարունակելու ստեղծագործել և արարել:
Երկար տարիների կյանք, նպատակների իրականացում և ամենայն բարիք :
Հարգանքով` ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյան: