ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.08.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ

Սիրելի՛ շինարարներ,
Շնորհավորում եմ ձեզ Շինարարի օրվա կապակցությամբ։
Շինարարը ունի կարևորագույն առաքելություն․ մարդկանց համար ստեղծել ապրելու և արարելու հարմարավետ ու անվտանգ միջավայր։
Հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործ միտքը, յուրօրինակ տաղանդը և աշխատասեր ոգին դարերի ընթացքում ստեղծել են աննման կոթողներ, տաճարներ ու եկեղեցիներ, բերդեր ու ամրոցներ, կրթական հաստատություններ, կամուրջներ ու կենսական նշանակության այլ կառույցներ, այսպիսով ապահովելով հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, տնտեսական զարգացումը ու հոգևոր վերելքը։
Հետևելով նախնիների ավանդույթներին ու ուղենիշներին, ինչպես նաև օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական գործիքները ու գաղափարները,  այսօր նոր սերնդի շինարարները շարունակում են պատվով կատարել իրենց բարձր առաքելությունը։
Հետագա նվաճումներ ու ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հետագա առաջընթացի։