Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի եռաչափ մոդելավորում
Սույն եռաչափ մոդելավորումով ներկայացվում է Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի Հանրապետության փողոցին հարող հուշարձանային տարածքի կազմակերպման ճարտարապետական հաեցակարգը:
Նշված տարածքում նախատեսվում է ստեղծել նոր համահունչ տուրիստական միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, կամարանցումներով փայտե պատշգամբներով՝ ապահովելով մինչև 160 մ (ընդհանուր երկարությունը Տիգրան մեծի հատվածով կազմում է 250 մ) երկարությամբ 7 մ լայնությամբ հետիոտն ճանապարհ:
Սույն տարածքում 1-ին և 2-րդ հարկերում սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի, պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, նախատեսվում է նաև մշակութային նշանակության տարածքներ (մշակույթի նշանավոր անձանց թանգարաններ)։
Պահպանվում և վերակառուցվում են նաև Տիգրան Մեծի փողոցի հուշարձանների ետնամասերի կցակառույց միջավայրային շինությունները իրենց ներքին բակերով: Այս հատվածի եռաչափ մոդելավորման ծրագիրը կներկայացվի առաջիկայում:
Եռաչափ մոդելավորմամբ տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.facebook.com/qaghshin/videos/284885946152697