06.08.2020
Տեղեկացում` Կառավարության 14.11.2019թ. 1610-Ն որոշմամբ տրամադրված բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ
Կառավարության 06.08.2020թ. նիստում ընդունվել է որոշում՝ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին Կառավարության 14.11.2019թ. 1610-Ն որոշման համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները՝ բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը: