ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.08.2020

«Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի գոտևորման նախագծի վերաբերյալ քննարկում

    «Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության աշխատանքների շրջանակում
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել էր հերթակայն աշխատանքային հանդիպում:
     Նախագծային աշխատանքներն իրականացնող կազմակերպության կողմից ծրագրի շրջանակում ներկայացվել է ներառված հատվածում առկա գույքերի գրաֆիկական հենքի վրա տեղաբաշխման ուրվագիծը:
Քննարկվել է նաև Սևանա լճի ափամերձ հատվածում տնտեսական գործունեության իրականացմամբ պայմանավորված` լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցության բացառմանն ուղղված միջոցառումներից տարածքի կոյուղաջրերի մաքրման համակարգի առավել արդյունավետ տարբերակի ընտրության հարցը: Վերջինիս վերաբերյալ դիտարկվել են մի քանի առաջարկներ` մաքրման կայանի կամ լոկալ մոդուլների տեղադրման հնարավորությունները:
     Վերջնական որոշում կայացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը մեկ անգամ ևս քննարկել Շրջակա միջավայրի նախարարության և Ջրային կոմիտեի հետ: