ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.08.2020

Ջրառատ համայնքը կունենա ծանրամարտի նոր մարզադպրոց

Կառավարության 07.05.2020 թվականի նիստի թիվ 709-Ն որոշմամբ բյուջեով
ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին նախատեսվել է մշակել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի նոր մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Օբյեկտի կառուցման համար արդեն իսկ հատկացվել է անհրաժեշտ հողատարածք: Ներկայումս ծանրամարտի մարզադպրոցը գործում է Ջրառատ համայնքի մշակույթի տան շենքում և գտնվում է անբարեկարգ վիճակում, հարմարեցված չէ ծանրամարտի մարզումների համար:
Նշված ծրագրի մեկնարկը ապահովելու համար ս.թ. հուլիսի 30-ին Կոմիտեում քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության կողմից կազմակերպվել էր հանդիպում ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի, նրա եղբոր Արսեն Մարտիրոսյանի և ճանաչված մարզիկների մարզիչ Նարեկ Խաչատրյանի հետ:
Քննարկման ընթացքում ուրվագծվել է մարզադպրոցի կառուցվածքը և առանձնահատկությունները, որի արդյունքում, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, որոշվել է կազմակերպել գնման գործընթաց: