ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.07.2020

Խորհրդակցություն Տավուշ բերդի արժևորման վերաբերյալ

    Բերդ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի Տավուշ բերդի (Ցլիկ Ամրամի ամրոց) արժևորման վերաբերյալ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել է նախագծի շրջանակում որպես գրավչության եզակի օբյեկտ ամրոցի նշանակությունն ամրապնդելու և վերջինիս հենքի վրա զբոսաշրջային կլաստերի ձևավորմանն ուղղված գործողությունների մշակման հարցերը: Հատկապես կարևորվել է հուշարձանի պահպանմանն ու հետազոտմանն ուղղված հնագիտական պեղման աշխատանքների իրականացումը։
     Քննարկման արդյունքում Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, տեղակալ Նունե Պետրոսյանի, Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Հնագիտության ինստիտուտի կողմից պետք է մշակվի և ներկայացվի հետազոտությունների իրականացման փուլային ժամանակացույց, որի հենքի վրա Կոմիտեի կողմից կմշակվի զբոսաշրջային կլաստերի նախագիծ-առաջարկը: