ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.07.2020

Տեղեկացում` հաստատվել է հանրային ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

    Մեկնարկել է Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 885-Ն որոշմամբ հաստատված հանրային ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի և գերատեսչությունների կողմից ներկայացվող գերատեսչական տեղեկանքների ձևերը հաստատելու և դրանց ներկայացման գործընթացը:
    Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 14-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների համար` օգոստասի 20-ը:
    Առավել մանրամասն գործընթացին առնչվող տեղեկատվության կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` http://minurban.am/lows/files/HRAMAN.pdf,   http://minurban.am/am/info/hanrayinbn