ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


31.01.2013

Քննարկվեց “Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում” ծրագիրը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացնում է “Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում” ծրագիրը, որի արդյունքների քննարկման նպատակով հունվարի 31-ին կայացավ հանդիպում քաղաքաշինության նախարարության, ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը կարեւորեց Հայաստանում բնակելի շենքերի էնեգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, շեշտելով, որ  էներգաարդյունավետությունը ամենաարագ եւ ամենաէժան ուղին է բնակչության տնտեսական բեռը մեղմացնելու համար: Իր հերթին ՎԶԵԲ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը պատրաստակամություն հայտնեց նպաստել Հայաստանի բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին: Նա ընդգծեց, որ պատշաճ համագործակցության շնորհիվ իրականացվող ծրագրերը ոլորտը կդարձնեն առավել կայուն:
Հիշեցնենք, որ “Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում” ծրագրի շրջանակներում բանկի կողմից ընտրված «Էներգախնայողության դաշինք» խորհրդատվական կազմակերպությունը դեռեւս անցած տարվա օգոստոսից մշակում էր առաջարկություններ` բնակարանային ֆոնդի պահպանման եւ էներգաարդյունավետության բնագավառների օրենսդրական դաշտի կատարելագործման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Ներկայացնելով նշյալ առաջարկությունների փաթեթը` նշվեց, որ գնահատվել է շենք-շինություններում էներգաարդյունավետության պոտենցիալը եւ այն ընդունվել է որպես գերակա խնդիր աշխարհի շատ երկրներում: Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ազգային Ծրագիրը Հայաստանում շենք-շինությունների ոլորտում էներգիայի խնայողության պոտենցիալը գնահատել է 40 տոկոս:
Հանդիպման մասնակիցները շենքերի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար կարեւորեցին օրենսդրական դաշտի բարելավումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ֆինանսական ռեսուրսների առկայությունը, ինչպես նաեւ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: