Շնորհավորական ուղերձ
Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը՝ հիմնադրման 29-ամյակի առթիվ:
Քաղաքաշինության կոմիտեն բարձր է գնահատում հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի գնահատման, սեսյմիկ ռիսկի նվազեցման և սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ Ծառայության կողմից տարվող աշխատանքներն, ինչպես նաև ձևավորված համագործակցային հարաբերությունները:
Վստահ ենք, որ Ծառայության ամենօրյա աշխատանքի շնորհիվ կգրանցվեն նորանոր ձեռքբերումներ, որոնք էլ ավելի կնպաստեն հանրապետության սեյսմիկ անվտանգության և հուսալիության բարելավմանը:
Խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի մաղթանքով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե