10.07.2020
Քննարկումներ լիցենզավորման գործընթացի բարելավման վերաբերյալ
Լիցենզավորման գործընթացի բարելավման նպատակով Քաղաքաշինության կոմիտեում շարունակվում են «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի քննարկումները:
Փաթեթը ներկայացվել է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հունիսի 23-ի նիստում: Հերթական քննարկումը կազմակերպվել է նիստի NԿԱ/122-2020 արձանագրության հանձնարարականի համաձայն, որին հրավիրվել և ներկա էին նաև Վարչապետի աշխատակազմի Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Կարեն Մուխսյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Փաթեթով առաջարկվող կանոնակարգումներն ամբողջականացնելու նպատակով նախատեսվում է առաջիկայում այն քննարկել նաև Էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ: