16.06.2020
Ի գիտություն` պետծառայողների համար Ադոնցի 6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի շահառուների
Ի գիտություն` Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների.
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Ադոնցի փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը հաստատելու» N 1209-Ն որոշման` ծրագրի շրջանակներում կառուցված շենքային համալիրի անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման գործընթացը սկսելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ` «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից հունիսի 13-ին ավարտվել է անշարժ գույքերի գնահատման գործընթացի կազմակերպումը: Գնահատումը բանկի պատվիրատվությամբ իրականացրել է «Օֆման Մորգիդջ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն:Ծրագրի շրջանակներում թվով 294 շահառուների հետ հիմանական պայմանագրերի կնքման գործընթացը նախատեսվում է մեկնարկել հունիսի 22-ից:
Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նշված գործառույթը իրականացնել` պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: