Հեռախոսազրույց ԱՀ քաղաքաշինության նորանշանական նախարար Ա. Սարգսյանի և նախկին նախարար Կ. Շահրամանյանի հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նորանշանակ նախարար Արամ Սարգսյանի հետ: Արմեն Ղուլարյանը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Համագործակցության ակտիվացման, գործող աշխատելակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր են քննարկվել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել կատարել փոխայցեր և առաջին իսկ աշխատանքային հանդիպման ընթացքում հաստատել համագործակցության նոր ծրագիր:
Արմեն Ղուլարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանի հետ, ով ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության համաձայն, առաջիկայում կնշանակվի ԱՀ կադաստրի և գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի, նշանակալի ձեռբերումների համար` Արմեն Ղուլարյանը կարևորել է աշխատանքների արդյունավետության բարձրացումը և հույս հայտնել, որ հետագայում ևս համատեղ ծրագրերը կկրեն կառուցողական բնույթ: