ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.05.2020

Մարզպետարանները սկսել են շինարարության բնագավառում փորձ ունեցող կազմակերպությունների և անհատ մասնագետների տվյաների հավաքագրում

     Հանրապետությունում կրթական, մշակութային, մարզական և առողջապահական նշանակության օբյեկտների կառուցման, ինչպես նաև աղետի գոտու բնակավայրերում բնակարանային շինարարության հսկայածավալ աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ մարզպետարանները սկսել են շինարարության բնագավառում փորձ ունեցող կազմակերպությունների և անհատ մասնագետների տվյաների հավաքագրման գործընթաց:
     ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, ողջունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու մարզպետների նախաձեռնությունը, հորդորում է ակտիվորեն ներգարվվել վերը նշված աշխատանքներում: Սա լավ հնարավորություն է նաև բոլոր նրանց համար, ովքեր համավարակով պայմանավորված չեն մեկնել արտագնա աշխատանքի:
    Հետաքրքրվող անձինք անհրաժեշտ տեղեկատվությունը կարող են գտնել մարզպետարանների կայքերում և ՖԲ-յան էջերում: