ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.12.2012

ՀՀ քաղաքաշինության նախարարն ամփոփեց 2012 թվականի արդյունքները


ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դեկտեմբերի 28-ին կայացած իր ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում ներկայացրեց  ոլորտի ձեռբերումներն ու  անելիքները:
Պարոն Թադևոսյանը նշեց, որ դեռևս 2008 թվականին սկիզբ առած աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրի երկրորդ փուլը իրականացվեց 2012 թվականին: Հոկտեմբերին Գյումրիում  շահագործման  հանձնվեցին     1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենքով` “Մուշ 2-2”  եւ “Անի” թաղամասերը:  Ծրագիրի շնորհիվ ներկայումս բնակարանային պայմանները բարելավել են ավելի քան 3700 ընտանիք, մինչև ծրագրի ավարտ այդ ընտանիքների թիվը կավելանա շուրջ 1700-ով: Բնակապահովման այդ լայնամասշտաբ ծրագրի արժեքը շուրջ 85 մլդ. դրամ է:
Այս տարվա ծրագրերից, նախարար Սամվել Թադևոսյանն առանձնացնեց նաև հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ծրագիրը:

Նա նշեց, որ արդեն այս ուղղությամբ  կոնկրետ քայլեր են արվել մասնավորապես` քաղաքաշինության նախարարի  հրամանով, ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են  քաղաքաշինության, տարածքային կառավարման,  արտակարգ իրավիճակների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ազգային վիճակագրական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչները: Հավաքագրվել է 1500 շենք–շինությունների տեխնիկական տվյալները: Նախատեսվում է եկող տարի առաջնահերթությունը տալով կրթական, մարզական և մշակութային հաստատություններին`  ավելացնել ևս  2000 շենքերի տվյալներ: Շենքերի տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը նպաստելու է Հայաստանի  բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ծրագրի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման առաջնահերթությունները ճշգրտմանը:

Անցնող տարվա ընթացքում 7,7 մլրդ. դրամ գումարով հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ են իրականացվել շուրջ 110 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներում, որոնցից 33 օբյեկտների աշխատանքներն արդեն ավարտվել են:

2013թ նախատեսվում է շինաշխատանքներ իրականացնել մոտ 90 կրթական օբյեկտներում: Վերանայվել են  բյուջեի ձևավորման սկզբունքները: Ներկայումս հետազոտություններ են իրականացվում 2013թ բյուջեում  ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: “Խնդիրը կարևորվում է մասնավորապես` 50-60-ական թվականներին կառուցված դպրոցների դեպքում: Ըստ անհրաժեշտության իրականացվելու են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ, բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Սա հնարավորություն կտա խուսափել պետական միջոցների փոշիացումից”,-ընդգծեց պարոն Թադևոսյանը:

Առաջնահերթության կարգով 2013թ պատբյուջեով միջոցներ են նախատեսվել նախորդ տարիներին սկսված օբյեկտներում շարունակական բնույթ կրող աշխատանքներն, ինչպես նաև  մինչև 50,0 մլն. դրամ մնացորդային արժեք ունեցող օբյեկտներն  ավարտին հասցնելու համար: Ի դեպ, շինարարության բնագավառում  աճը 2011թ-ի նկատմամբ  2012թվականին կազմել է 4,6 տոկոս:

Եկող տարվա մեր  գերակա խնդիրներից նախարարը հատկապես կարևորեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: “Անշուշտ, ներկայումս զգալի աշխատանքներ տարվել են քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ, սակայն մինչ օրս հիմնականում գործում են խորհրդային ժամանակաշրջանի նորմատիվները: Ուստի, հրատապ է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխումը”,-նշեց պարոն Թադևոսյանը: Նախարարության հրավերով նոյեմբերին Հայաստանում էին Եվրոմիության  փորձագետները, որոնք “Թայեքս գործիքի ներքո”   սեմինարին ներկայացրեցին Եվրոպական երկրների փորձը: “Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նոր  համակարգի ստեղծումը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ միայն վերահսկեողության շնորհիվ,  հնարավոր չէ արմատախիլ անել արատավոր երևույթները: Իհարկե, այս տարի մեզ հաջողվեց բաց, թափանցիկ մրցույթների կազմակերպման, տեսչական ստուգումների խստացման  միջոցով տնտեսել շուրջ 600 միլիոն դրամ, բայց նորից եմ կրկնում համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է մշակել քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգ”-շեշտեց նախարարը:

Քաղաքաշինական պետական տեսչությունը 2012 թվականին իրականացրել է 1128 ստուգում և ուսումնասիրություն, որի արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակել է 52մլն 53 դրամի տուգանք, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետբյուջե:

Ներկայումս քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպություններին տրված է  շինարարության իրականացման 1521 լիցենզիա և շինարարության որակի տեխնիկական հսկողության` 206 լիցենզիա: 2012 թ.  կասեցվել է մոտ 550 կազմակերպության լիցենզիա, որից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող  199 կազմակերպությունների  հաշվետվությունների ուսումնասիրման  արդյունքում  թվով 90-ի լիցենզիաները կասեցվել են: 

Նախարարության կարևոր խնդիրներից է նաև  Երևան քաղաքի “Փոքր կենտրոնի” կառուցապատման օրենսդրական կարգավորումը: Խնդրի  համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդեն մշակված է հայեցակարգի նախագիծը,  որով նախատեսվում է “Փոքր կենտրոնին” տալ  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ:

Համաձայն` Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ամենամյա զեկույցի  (ՀԲ-ի DOING-BUSINESS) “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով 2011թ համեմատությամբ արձանագրվել է զգալի բարելավում: Կառավարության հավանությանն են արժանացել բարեփոխումների շրջանակներում կատարված մի շարք որոշումներ, մասնավորապես` համայնքներում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգը: