ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.04.2020

Խորհրդակցություն հանրապետության տարբեր համայնքներում ուսումնական և բուժական հաստատությունների նախագծերի մշակման վերաբերյալ

      «Հայնախագիծ» ԲԲԸ-ում  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոմիտեի պատվերով ընկերությունում հանրապետության տարբեր համայնքներում ուսումնական և բուժական հաստատությունների նախագծերի մշակման ավարտական փուլի գործընթացի և համագործակցության այլ հարցերի վերաբերյալ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի, ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, քննարկվել և հստակեցվել են Արտակարգ դրությամբ պայմանավորված գործընթացի վերջնաժամկետների հնարավոր ճշտումները։
    Քննարկվել են նաև «Հայնախագիծ» ՓԲ ընկերության երեք քաղաքաշինական և երեք ծավալային նախագծման արվեստանոցների կողմից համատեղ մշակված, ներքին մրցույթի արդյունքում որպես լավագույն տարբերակ ընտրված Աջափնյակ վարչական շրջանի գոտևորման նախագիծը (հաստատված 2007 թ. Երևանի ավագանու 5410-Ա որոշմամբ): Նախագծի շրջանակում արված քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգմանն ուղղված առաջարկությունները, մասնավորապես հատակագծային նոր շեշտադրումների և հորինվածքային առանցքների վերագրմամբ թաղամասի վարչական-հասարակական կենտրոնական միջուկի, հանրային տարածքների փոխկապակցված համակարգի ձևավորման և թաղամասի ողջ տարածքում համաչափ զարգացման առաջադրման վերաբերյալ նախանշումները։ Դիտարկվել են նաև տարածքի օգտագործման կանոնակարգմանը, բնական լանդշաֆտների վրա գերբեռնման կանխմանը միտված չափորոշիչների համակարգը՝ խտությունների բաշխման, կառուցապատված և բաց տարածքների համադրման, թաղամասի վթարային ֆոնդի արդիականացմանն ուղղված առաջարկները։