ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.12.2012

Այցելություն Կապանի թիվ 2 դպրոցի եւ Սյունիքի պետական քոլեջի շինհրապարակ

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ այցելեց նաեւ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ եւ Կապանի թիվ 2 ավագ դպրոց:

Նախարար Ս. Թադեւոսյանի գլխավորած աշխատանքային խումբը շրջայց կատարեց  Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արդեն հիմնանորոգման աշխատանքների փուլում գտնվող 3-րդ եւ 4-րդ հարկերում:  Տեղում ծանոթացավ  1-ին եւ 2-րդ հարկերի իրավիճակին`  որոշեց այդ հարկերում հիմնանորոգում իրականացնելու հարցով դիմել կառավարությանը: Հաշվի առնելով մասնագետների տեսակետը` դպրոցի հետագա  շինաշխատանքները կսկսվեն շենքի ուժեղացման աշխատանքների ավարտից հետո:

Պարոն Թադեւոսյանը ծանոթացավ նաեւ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Կապանում կառուցվող թիվ 2 ավագ դպրոցի շինարարության ընթացքին: Ընդգծելով քաղաքաշինության նախարարության համար  դպրոցաշինության առաջնայնության հանգամանքը`  նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն դպրոցի տարածքում գտնվող մարզադահլիճի վերանորոգման համար: Նախարար Թադեւոսյանը մարզպետ Ս. Խաչատրյանի հետ քննարկեց նաեւ այդ տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի տեղափոխման խնդիրը: Մասնավորապես,  պայմանավորվածություն ձեռք բերվեց ենթակայանի նոր  շենքի կառուցման խնդիրները կարգավորել քաղաքաշինության նախարարության, իսկ ենթակայանի սարքավորումների խնդիրը` Սյունիքի մարզպետարանի միջոցներով: