ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.04.2020

Տեղի է ունեցել «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ծրագրի իրականացմանն առնչվող աշխատանքային քննարկում

Երևան քաղաքի գլխավոր պողոտայի `«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ծրագրի իրականացման շրջանակներում նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կազմակերպված աշխատանքային քննարկմանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը։ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ծրագրով կառուցապատման հիմնական մաս են կազմում պատմաճարտարապետական արժեք ունեցող կառույցներ, որոնք միևնույն ժամանակ ձևավորում են հին Երևանի ճարտարապետական ոճին հատուկ ներքին բակային տարածություններ։ Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրները՝ կապված քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, գույքերի իրացման գործընթացի վերաբերյալ, միևնույն ժամանակ քննարկելով հնարավոր լուծումների առավել արդյունավետ տարբերակները։ Քննարկմանը նաև ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը և պաշտոնատար այլ անձիք։