ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.04.2020

Ցավակցական խոսք Արիանա Կաոլիի մահվան կապակցությամբ

    ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ողջ աշխատակազմի և անձամբ իմ անունից խորին վշտակցություն եմ հայտնում Արիանա Կաոլիի անժամանակ վախճանի կապակցությամբ: Նա Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինն էր: Սիրահարված էր մեր հայրենիքին և հայ ժողովրդին: Հայաստանի հետ էին կապված նրա բոլոր ծրագրերը, բարեգործական նախաձեռնությունները:
     Արիանա Կաոլին մեր երկրում նաև սոցիալական բնակարանաշինության կայացման ջատագովն էր: Բոլոր հանդիպումներին նա նշում էր, որ նպատակ ունի ներդրումների ներգրավման միջոցով նպաստել մեր երկրի միջին եկամուտ ունեցող ընտանիքներին մատչելի և որակյալ բնակարաններով ապահովելուն և հայրենադարձությանը:  
     Արիանայի հետ շատ ծրագրեր էինք կազմել, ցավոք մնացին անավարտ:
Սփոփանքի խոսքեր չեմ գտնում ասելու մեր սիրելի Լևոնին:
Լույս և խաղաղություն հոգուն …