ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.03.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մասնագիտական աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մասնագիտական աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում տարբեր հիվանդանոցային ենթակառուցվածքների վերապրոֆիլավորման, նոր հզորությունների ստեղծման աշխատանքներին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջնորդությամբ և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի հանձնարարությամբ, Կոմիտեի մասնագիտական խումբը՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի ղեկավարմամբ համակարգում է նշված մեծածավալ աշխատանքները։

       "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցը համալրվել է 70 ԿՎԱ հզորությամբ, ինտենսիվ բուժման բաժանմունքը սնուցող, դիզելային գեներատորով՝ ապահովելու համար ամբողջ բաժանմունքի անխափան աշխատանքը։ "Օրթոպեդիկ" հիվանդանոցի ամբողջ ծավալի այլընտրանքային սնուցումը ապահովող դիզելային 220 ԿՎՏ հզորությամբ գեներատորը նույնպես պատրաստ է։ Հարկ է նշել, որ նշված բժշկական կենտրոնը ևս վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսի(COVID-19) բուժման հաստատության:
        ՀՀ քաղաքաշինության կոմիտեն շնորհակալություն է հայտնում ներգրավված ընկերություններին, մատակարարներին, մասնագետներին և անհատներին շուրջօրյա գրաֆիկով աշխատանքները կազմակերպելու համար։ Յուրաքանչյուր ոք անձնական բարձր պատասխանատվությամբ է իրականացնում առաջադրված հրատապ լուծման ենթակա խնդիրների իր մասնաբաժինը: Այս ամենը կրկնակի եռանդ է հաղորդում համակարգող թիմին և վստահություն ներշնչում վերջնական հաղթանակի հասնելու գործում։