Կառավարության հետևողական քայլերն աղետի գոտու հիմնախնդիրների կանոնակարգման հարցում:
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը շատ սպասված է ու կարևոր: Ինչպես գիտենք, Վարչապետի 20.12.2018թ. N1658-Ա որոշման համաձայն իրականացվել է երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների փաստագրում և փաստագրման արդյունքների հիման վրա Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել համապատասխան առաջարկությունների փաթեթ: Փաթեթի քննարկման արդյունքում ամրագրվել է խնդրին փուլային և հասցեական մոտեցման ձևավորման, այնուհետև՝ դրանք Կառավարության որոշմամբ կանոնակարգելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով, Վարչապետի աշխատակազմում կայացած քննարկումների հիման վրա, Արդարադատության նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությամբ, մշակվել է նշված օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում Կառավարության որոշմամբ կսահմանվեն ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման հետ կապված հարցերը: Շնորհակալություն ենք հայտնում Արդարադատության նախարարության մեր գործընկերներին և Վարչապետի 20.12.2018թ. N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին: