ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.12.2012

Քաղաքաշինության նախարարն այցելեց Տեղ գյուղ եւ “Տաթեւ” համալիր

“Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի առկա իրավիճակը տեղում ուսումնասիրելու եւ Տեղ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով նոյեմբերի 30-ին նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց Սյունիքի մարզ:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ շրջայց կատարեց Տաթեւ համայնքում: Հաշվի առնելով Տաթեւ գյուղական համայնքի վարչական սահմաններում առանձնացված տարածքների քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակը, նախարարը շեշտեց իրականացվելիք շինարարական աշխատանքների կարեւորությունը:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ “Տաթեւ” վանական համալիրը եւ հարակից Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել են “Տաթեւ” զբոսաշրջային կենտրոն` ստանալով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ:
Օրվա երկրորդ կեսին նախարար Սամվել Թադեւոսյանը ծանոթացավ Տեղ գյուղի դպրոցի շինարարության ընթացքին`կարեւորելով դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին եւ որակով հանձնելու հանգամանքը: Դպրոցի հիմնանորոգման շրջանակներում կբարեկարգվի նաեւ դպրոցի տարածքը, կտեղադրվեն ջեռուցման կաթսաներ, կիրականացվեն կաթսայատան եւ ցանկապատի կառուցման աշխատանքներ: