24.03.2020
Հայտարարություն
Ի գիտություն․
Պետական համալիր փորձաքննության գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացված նախագծային փաստաթղթերի հայտատուներին և ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի N 101-Ա որոշմամբ գործող հանձնաժողովի անդամներին հայտնում ենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում նախատեսվում է պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստերը անցկացնել հեռահար աշխատանքային սկզբունքով՝ գործող Mulberry2.0 փաստաթղթաշրջանառության համակարգի, ինչպես նաև էլ․փոստի միջոցով։ Լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության դեպքում համացանցով կկազմակերպվի տեսաքննարկում (www.skype.com ձևաչափով)։
Միաժամանակ, հորդորում ենք հանձնաժողովի բոլոր անդամներին կարծիքները ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մինչև 5 աշխատանքային օր։ Վերոնշյալ ընթացակարգում ծագած որևէ հարցադրման պարագայում Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները հեռախոսային կապ կհաստատեն հայտատուի (կառուցապատող կամ պատվիրատու) հետ, էլ․փոստի՝ info@minurban.am հասցեով։