20.03.2020
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առժամանակ կասեցրել է «Մեկ պատուհան» գրասենյակի աշխատանքը: Բոլոր տեսակի դիմումները, բողոքները և առաջարկությունները խնդրում ենք ուղարկել Կոմիտեի պաշտոնական էլ. փոստի (info@minurban.am) միջոցով: Դրանց թղթային տարբերակով հանձնումը ժամանակավորապես դադարեցված է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հետաձգել է նաև քաղաքացիների ընդունելությունների կազմակերպումը: