Հ/կ-ներից և մասնագիտական ոլորտից ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. 596 որոշման մեջ փոփոխությունների՝ շինարարության թույլտվությունների գործընթացի պարզեցման նպատակով քննարկում։ Օրակարգում օբյեկտների՝ ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման վերագնահատման խնդիրն էր։ Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից և մասնագիտական ոլորտից՝ ճարտարպետներ, կոնստրուկտորներ։ Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության բաժնի պետ Հարություն Հարությունյանը ներկայացրել է ընդունված դասակարգման հիմնավորումները, ոլորտի վերաբերյալ ուսումնասիրված միջազգային փորձը։ Ակտիվ և համակողմանի քննարկման արդյունքում առաջադրվել են դասակարգման չափորոշիչներին նոր մոտեցումների առաջարկներ, ի հայտ են բերվել գործող համակարգի թերի կողմերը։ Մասնակիցներն առավել անկախ և լիարժեք գնահատման համակարգի ձևավորման սկզբունքի կիրառման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ են առաջարկել: