ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.03.2020

Տարբեր նշանակության շենքերի ուժեղացման, տանիքների վերակառուցման և արդիականացման վերաբերյալ քննարկում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ընդունել է «Հովաշ» ՍՊԸ տնօրեն Աշխեն Հովհաննիսյանին և կազմակերպության ներկայացուցիչներին: Վերջիններս առաջարկություններ են ներկայացրել տարբեր նշանակության շենքերի ուժեղացման, տանիքների վերակառուցման և արդիականացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը և ճարտարապետության բաժնի պետ Հարություն Հարությունյանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկները և շարունակել մասնագիտական քննարկումները: