ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.11.2012

ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունեց Թուրքմենստանի փոխվարչապետին

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 28-ին, ընդունեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի փոխվարչապետ Ակմիրատ Եգելեեւի ղեկավարած  խմբին:

Ողջունելով հյուրերին նախարար Ս. Թադեւոսյանը ընդգծեց, որ  քաղաքաշինության նախարարությունը մեծապես շահագրգռված է  քաղաքաշինության ոլորտում  բարեկամ  Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Նախարարը նշեց, որ համագործակցության բազմաթիվ եզրերի առկայությունը եւ կարեւորեց համագործակցության համակողմանի ուսումնասիրությունը: Նա հակիրճ ներկայացրեց մեր  պետության քաղաքաշինության  ոլորտի ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները:

Թուրքմենստանի փոխվարչապետ Եգելեեւը ներկայացնելով վերջին տարիների քաղաքաշինության ոլորտում ունեցած Թուրքմենստանի հաջողությունները տեղեկացրեց, որ շինարարության ցուցանիշների առումով ներկայումս իրենց երկիրը աշխարհում առաջին տեղն է գրավում: Թուրքմենստանի փոխվարչապետը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Կողմերը նշեցին, որ քաղաքաշինության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման եւ զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա այս հանդիպումը: