ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.03.2020

Առաջիկայում սպասվում են ներդրումային խոշոր ծրագրեր

Առաջիկայում սպասվում են ներդրումային խոշոր ծրագրեր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպում է ունեցել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի անդամ, Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպության ներկայացուցիչ Գյուլիզար Ճոնյանի և գործարար Վարդան Մարտիրոսյանի հետ: Վերջիններս նշել են, որ ԱՄԷ-ում, մասնավորապես Աբու Դաբիում գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանի Հանրապետությունում: Հարցերի քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը ու միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Տելեմակ Անանյանը: Արմեն Ղուլարյանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և ներդրողներին հրավիրել է Հայաստան: