ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.02.2020

Շինարարական թույլտվությունների ստացման վերաբերյալ քննարկում

նախաձեռնությամբ շինարարական թույլտվությունների ստացման գործընթացի պարզեցման նպատակով ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ կազմակերպվել է աշխատանքային քննարկում: Մասնակցել են Երևանի ճարտարապետական մի շարք արվեստանոցների և ոլորտը ներկայացնող մարզային ներկայացուցիչներ։ Դիրքորոշումներ են հնչել նախագծման, շինարարության թույլտվությունների և ավարտական ակտի ստացման գործընթացներում առկա խոչընդոտների մասին: Նշվել է որոշ աշխատանքների տարանջատ կազմակեպման անհրաժեշտության, ոչ էական շեղումների ցանկի համալրման խնդրի մասին, ինչը կբացառի գույքի գրանցման փուլում հնարավոր դժվարությունները։ Ներկայացվել է օբյեկտների ռիսկայնության աստիճանների վերանայման առաջարկ, քանի որ այժմ առկա են ինչպես պատասխանատվության, այնպես էլ վտանգավորության աստիճանի վրա հիմնված դասակարգման սկզբունքներ։ Քննարկմանը մասնակցել և իր տեսակետներն ու առաջարկություններն է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը: