Հարգանքի տուրք՝ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմը, նախագահի պարտականությունները կատարող, առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն Ալեքսանդր Թամանյանի մահվան տարելիցի կապակցությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Մեծ ճարտարապետի հիշատակին: «Եվ որքան էլ Երևանը զարգացումներ է ապրել, շատ փոխվել, միևնույնն է մնում է Թամանյանական»,-ասել է Մարկ Գրիգորյանը: Մկրտիչ Մինասյանն էլ նշել է, որ անուրանալի է Թամանյանի ներդրումը հայ ճարտարապետական միտքը, փիլիսոփայությունը զարգացնելու ազգանվեր գործում: «Նա մեր ժողովրդի համար անգին գանձեր է թողել»,-ամփոփել է Ճարտարապետների պալատի նախագահը: