Նախագծման թույլտվության ստացման գործընթացի պարզեցման վերաբերյալ կազմակերպվել է քննարկում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ նախագծման թույլտվության ստացման գործընթացի պարզեցման վերաբերյալ քննարկում է կազմակերպվել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ տեխնիկական պայմանների ստացման պարտադիր պահանջը նախագծման թույլտվության ստացման փուլից առանձնացնելու հարցն են դիտարկել, խնդիրների մասին բարձրաձայնել և առաջարկություններ ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայանը, գլխավոր մասնագետ Ավետիք Դարբինյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աշոտ Շահբազյանը, քաղաքաշինության վերահսկողության բաժնի պետ Արտաշես Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Նարեկ Ավետիսյանը, քաղաքաշինական ծրագրերի հատուկ կարգավորման բաժնի առաջատար մասնագետ Գրիգոր Բաբաջանյանը, «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել և մասնագիտական վերլուծություններ են կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներ Նունե Պետրոսյանն ու Ռաֆայել Ավետիսյանը, գլխավոր քարտուղար Արամ Մկրտչյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: