ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.02.2020

Աշխատանքային քննարկումներ, հանրային լսումներ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն միկրոռեգիոնալ տարածական փաստաթղթերի մշակման որոշումների կայացման փուլում շահառուների հետ քաղաքաշինական հիմնական հայեցակարգային լուծումներում մասնակցային գործընթացի ապահովման նպատակով նախաձեռնել է համատեղ աշխատանքային քննարկումներ, հանրային լսումներ։ Ներկայում ընթացող Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակումը նպատակաուղղված է մարզերի հավասարակշռված և համաչափ զարգացման խնդիրներին՝ տարածական զարգացման հիմնական գործիքակազմի միջոցով կանխորոշելով և կանոնակարգելով տարածքների քաղաքաշինական-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։ Տարածաշրջաններում աճի նոր բևեռների ձևավորման նախադրյալների բացահայտմամբ նախատեսվում է տարածաշրջանի՝ որպես ամբողջական հատակագծային միավորի և բնակավայրերի՝ որպես դրա մասը կազմող և փոխադարձ տարածքային, գործառնական, տնտեսական և ենթակառուցվածքային կապերով միմյանց կապված բաղադրիչների ներքին պոտենցիալ հնարավորությունների արդյունավետ կազմակերպում։ Դրանց լիարժեք, համակողմանի և արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանման ու բարելավման, ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների կատարելագործման, պատմամշակութային ժառանգության պահպանման, տարածքի ինժեներական նախապատրաստման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համալիրի իրականացմամբ տարածաշջրաններում կձևավորվի մարդու հիմնական կարիքները հաշվի առնող առողջ, անվտանգ ու ու ներառական կենսամիջավայր: